Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի հետ այցելել է Կոտայքի մարզում գտնվող RARE WATER ընկերություն և ծանոթացել արտադրական գործընթացին։
«Այստեղ արդեն իրականացվել է ավելի քան 40 մլն եվրոյի ներդրում՝ ամբողջությամբ օտարերկրյա կապիտալով։ Գործարանի արտադրական հզորությունը ժամում 24,000 շիշ է, աշխատակիցների թիվը՝ շուրջ 50, իսկ գործարանի և պահպանվող հարակից տարածքի ընդհանուր մակերեսը՝ 1,500 հա»,- գրել է նախարարը։
Նա նաև հավելել է, որ արտադրանքն արդեն արտահանվում է Սաուդյան Արաբիա, ԱՄՆ, Ռուսաստան, ԱՄԷ և Շվեյցարիա, իսկ ընկերությունը նպատակ ունի շարունակել ընդլայնել արտահանման աշխարհագրությունը և մուտք գործել նոր շուկաներ։