Քաղաքացիակենտրոն լրատվություն
Շվեդիայի Ֆագերստա քաղաքում (Ստոկհոլմից շուրջ 180 կմ հեռավորության վրա) անհայտ անձը, զինված թրով (ըստ որոշ տվյալների՝ մաչետեով), ներխուժել է տեղի դպրոցներից մեկը և վիրավորել առնվազն երկու մարդու։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իրավապահները արագորեն ժամանել են դեպքի վայր և կրակ բացել հարձակվողի ուղղությամբ․ նա վիրավորվել է և ձերբակալվել։ Հարձակվողի ինքնության և նրա շարժառիթների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։
Ոստիկանության աշխատակիցները շարունակում են աշխատել դեպքի վայրում, իսկ հարակից տարածքում տեղադրվել են ոստիկանական անցակետեր։
Մանրամասները ճշտվում են: