Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի դեսպանին և ռազմական կցորդներին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։



Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում առաքելությունն ավարտող պաշտպանության հարցերով կցորդ, բրիգադի գեներալ Խրիստոս Արսենիուն և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Վասիլիոս Ձուվարասը։