ՊԵԿ-ում քննարկվել են կրիպտոակտիվների հարկային ու իրավական կարգավորումները

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ հետաքրքիր և բովանդակալից քննարկում է անցկացրել Կոմիտեի այն աշխատակիցների հետ, ովքեր վերապատրաստում են անցել կրիպտոակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի հարկային ու իրավական կարգավորումների, ինչպես նաև ռիսկերի կառավարման վերաբերյալ։



«Կրիպտոաշխարհն արդեն դարձել է մեր իրականության մաս․ կարևորում եմ ՊԵԿ աշխատակիցների գիտելիքների շարունակաբար զարգացումը նաև այս ոլորտում՝ հնարավոր ռիսկերը կառավարելու և հետագա աշխատանքներում արդյունավետ քայլեր իրականացնելու համար»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը։



Հանդիպման ընթացքում քննարկվել են․



  • Կրիպտոակտիվների ոլորտի ՀՀ օրենսդրական կարգավորումներն ու հարկման մեխանիզմները



  • Ռիսկերի գնահատման և իրավախախտումների բացահայտման գործիքները



  • Միջազգային փորձն ու ոլորտում առկա մարտահրավերները



Էդուարդ Հակոբյանը կարևորել է վերապատրաստումների արդյունքում ձեռք բերված գիտելիքները գործնականում կիրառելու, ռիսկերը ժամանակին գնահատելու և վերահսկողական մեխանիզմները կատարելագործելու հնարավորությունները։