Պատրաստվում ենք Վարչաֆեստին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու հայտնել, որ պատրաստվում են Վարչաֆեստին։


Հիշեցնենք՝ կառավարության աջակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական ամառային երաժշտական փառատոնը՝ նոր հարթակ, որը միավորում է երիտասարդ երաժիշտներին, ստեղծագործական գաղափարներն ու երաժշտության շուրջ ձևավորվող համայնքը։


Մասնակից երաժշտական խմբերը հնարավորություն ունեն իրենց ստեղծագործությունները և կատարումները ներկայացնելու լայն լսարանին, իսկ լավագույնները կարժանանան մրցանակների՝ 10 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդից։