Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ քննչական կոմիտեն հանդես են եկել համատեղ հաղորդագրությամբ՝ հերքելով «Հրապարակ» օրաթերթում տարածված տեղեկությունները։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ճամբարակի դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ լրատվամիջոցում տեղ գտած լուրերը կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը․ դեպքին չի նախորդել զինծառայողների միջև ծեծկռտուք, և նրանք հակագազերով չեն վազել։