Աշոցքում 7,51 հա հողատարածք է վերադարձվել համայնքին

Շիրակի մարզի դատախազությունըպետական (համայնքայինշահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզել էոր Ա.Ա.-ն, 2006-2016 թվականներին հանդիսանալով Աշոցք գյուղի գյուղապետը, իսկ 2016-2018 թվականներին՝Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարըօրենքի խախտմամբՇիրակի մարզի Աշոցքհամայնքի Աշոցք գյուղում գտնվող՝ 5,43 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակությանխոտհարքը և 2,08 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով տրամադրել է ֆիզիկական անձանց


Մասնավորապես՝ 2009 թվականին Աշոցք համայնքի ղեկավար Ա.Ա.-ի որոշմամբԱշոցք գյուղումգտնվող վերոնշյալ հողամասերը վարձակալության իրավունքով՝ 25 տարի ժամկետովտրամադրվել է «աճուրդում» հաղթող ճանաչված ֆիզիկական անձիմինչդեռ կադաստրային գործի ուսումնասիրությամբ պարզվել էոր հողատարածքների տրամադրման ժամանականցկացված աճուրդն իրականացվել է Օրենքով սահմանված պահանջների խախտմամբ:


Վերոգրյալի հիման վրա՝ Շիրակի մարզի դատախազությունը Աշոցք համայնքի գործողղեկավարին միջնորդագիր է հասցեագրել՝ ֆիզիկական անձանց կողմից հողատարածքների ապօրինի տիրապետումը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:


Միջնորդագրի արդյունքում՝ Կադաստրի կոմիտեի կողմից 2026 թվականի օգոստոսի 20-ին տրամադրված տեղեկանքի համաձայն՝ վերոնշյալ հողատարածքների նկատմամբ դադարեցվել է ֆիզիկական անձանց վարձակալության իրավունքը. 7,51 հա մակերեսով՝ 4 միլիոն 768 հազար դրամ կադաստրային արժեքով հողատարածքները վերադարձվել են Աշոցք համայնքի տիրապետմանը: