Քաղաքացիակենտրոն լրատվություն
Օգոստոսի 23-ին՝ ժամը 07։48-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են Ford և Opel մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս ուղևորը տեղում մահացել է։
Փրկարարները վեց տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել Opel մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել ուղևորի դին և մոտեցրել շտապօգնության մեքենային։