Քաղաքացիակենտրոն լրատվություն
Օգոստոսի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:04-ին (Գրինվիչի ժամանակով՝ 14:04-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 2,9 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից, ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 13 կմ դեպի արևմուտք (հյուսիսային լայնության 41.35⁰ և արևելյան երկայնության 44.05⁰ աշխարհագրական կոորդինատներով), իսկ օջախի խորությունը եղել է 10 կմ: Էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է նաև Հայաստանի տարածքում՝ Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Սիզավետ, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր, Ձյունաշող և Մեծավան բնակավայրերում։