Քաղաքացիակենտրոն լրատվություն
Բելառուսի Գոմելի մարզում տեղի է ունեցել քաղաքացիների «10-ը 10-ի դիմաց» փոխանակում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Իրինա Կոստևիչի խոսքով՝ Բելառուսի տարածքում գտնվող և ներգաղթային ու այլ օրենսդրական նորմեր խախտած Ուկրաինայի 10 քաղաքացիներ վերադառնում են հայրենիք՝ իրենց ընտանիքների մոտ: Փոխարենը, Բելառուսի սահմանային անցակետով Ռուսաստանին են փոխանցվելու 10 ռուս ռազմագերիներ:
Ըստ շրջանառվող լուրերի՝ քաղաքացիների փոխանակման գործընթացն իրականացվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անմիջական հանձնարարականով: