Ափից 2000 մետր հեռավորության վրա․ ջրափրկարարները փրկել են 3 քաղաքացու

Օգոստոսի 24-ին՝ ժամը 19:06-ին, 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 2000 մ հեռավորության վրա քաղաքացիները հեծանվանավակով չեն կարողանում վերադառնալ ափ:



Ինչպես հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից, ջրափրկարարները երեք քաղաքացու և հեծանվանավակը անվտանգ մոտեցրել են ափ։