Քաղաքացիակենտրոն լրատվություն
Օգոստոսի 24-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հին Երևանցի 3/2 հասցեի նորակառույց էլիտար շենքում դի կա։
Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է քաղաքացու մահը։ Դեպքի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հանգամանքները պարզելու համար։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մահացածը «Էլեկտրոլիտ» ընկերության աշխատակից, Կոտայքի մարզի 44-ամյա բնակիչ Միխայիլ Առաքելովն է։ Վերջինս շենքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս ցած է ընկել 7-րդ հարկից և հայտնվել վերելակի հորանում։