Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալական խոսք է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Երկրի անկախության տոնի առթիվ հղված շնորհավորանքների համար:
X-ի իր էջում Զելենսկին մասնավորապես գրել է. «Մեր երկու երկրի միջև բարձր մակարդակի երկխոսությունը ներկայումս կրկին ակտիվացել է։։ Հույս ունենք, որ այն կհանգեցնի ավելի սերտ գործընկերության ինչպես տարբեր մակարդակներում, այնպես էլ բազմաթիվ ոլորտներում: Հայ ժողովուրդն վճռականորեն ընտրել է Եվրոպային մերձենալու ուղին․ Ուկրաինան ողջունում է այդ քայլը և պատրաստակամ է աջակցել հնարավոր բոլոր միջոցներով»։