ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, ըստ որոնց՝ Էջմիածնի 27-ամյա բնակիչը պատրաստվում էր իրացման նպատակով թմրամիջոցներ տեղադրել Աշտարակ քաղաքի տարբեր հատվածներում։
Օգոստոսի 18-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երիտասարդը ձերբակալվեց Նոր Երզնկա տանող ճանապարհին՝ հենց թմրանյութը տեղադրելու պահին։
Քրեական վարույթի շրջանակում դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց արդեն իսկ տեղադրված 9 փաթեթ՝ շուրջ 30 գրամ ընդհանուր քաշով։
Այնուհետև, դատարանի որոշման հիման վրա, խուզարկություն իրականացվեց երիտասարդի ավտոմեքենայում։
27-ամյա երիտասարդը կալանավորվել է, դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։