Ռոբերտ Քոչարյանը բժշկական հետազոտություններից հետո դատարան կներկայացվի

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթով ձերբակալված 6 անձանց, այդ թվում՝ նախկին նախագահի որդու, ինչպես նաև 1999-2009թթ. «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Ո.-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան։


Կոմիտեից նաև հավելում են, որ ձերբակալված նախկին նախագահ Ռ.Ք.-ն դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններն անցնելուց հետո։