ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։
Ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով․
Բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
Անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
Գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով սահմանված է․
5 մլն դրամ՝ եթե տունը կամ բնակարանը ձեռք բերվի կամ կառուցվի 242 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ցանկին կարող եք ծանոթանալ հետևհալ հղմամբ),
4 մլն դրամ՝ եթե տունը կամ բնակարանը ձեռք բերվի կամ կառուցվի վերոնշյալ 242 բնակավայրերից բացի ՀՀ ցանկացած այլ մարզային բնակավայրում,
3 մլն դրամ՝ Երևան քաղաքում (բացառությամբ Երևանի 1-ին և 2-րդ գոտիների)։
Դիմումներն ընդունվում են հետևյալ հարթակում: