Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել երիտասարդական կառույցին միանալու հայտ ներկայացրած և առաջին փուլը հաղթահարած մասնակիցների հետ։
«Շաբաթներ առաջ հայտարարել էինք մեր երիտասարդական կառույցին միանալու հայտերի ընդունման մասին։ Այսօր հանդիպեցի առաջին փուլն անցած երիտասարդների հետ։ Հետաքրքիր հանդիպում էր: Հրաշալի երիտասարդներ են՝ իրենց գաղափարներով, էներգիայով ու Երևանին օգտակար լինելու ցանկությամբ»,- նշել է Տիգրան Ավինյանը: