Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ զինվորական կարգապահության ամրապնդման թեմայով

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 27-ին ՊՆ վարչական համալիրում՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել տեսակապային խորհրդակցություն՝ «Զորամասերում տարվող աշխատանքներն ու զինվորական կարգապահության ամրապնդումը» թեմայով։



Քննարկման առանցքում են եղել զորամասերում զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելման ու լիարժեք բացառման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։



Խորհրդակցության ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տվել է կոնկրետ հանձնարարականներ։