Ստամբուլում կկայանա Իրանի հարցով բարձրաստիճան հանդիպում՝ 7 երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ

Ստամբուլում օգոստոսի 30-ին նախատեսված է Իրանի հարցով հանդիպում, որին կմասնակցեն Թուրքիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի, ինչպես նաև Եվրոմիության եռյակի (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) արտաքին գործերի նախարարները։ Այս մասին հայտնում է DPA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության իր աղբյուրները։



Բանակցությունների նախաձեռնողները թուրքական և գերմանական կողմերն են։ Օրակարգային առանցքային թեմաներից են լինելու տարածաշրջանային անվտանգությունն ու Հորմուզի նեղուցով ազատ նավարկության ապահովման ուղիները։ Հանդիպման մասնակիցները հույս ունեն, որ սա յուրօրինակ ազդանշան կլինի Միացյալ Նահանգներին՝ Իրանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ։



Բացի այդ, ըստ գործակալության տվյալների, նախարարները կանդրադառնան նաև Սև ծովում տիրող իրավիճակին և ուկրաինական հացահատիկի արտահանման խնդիրներին։