7 ոսկե, 12 արծաթե, 7 բրոնզե․ հայ պատանի ծանրորդների փայլուն հաղթանակը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է ճանաչվել պատանիների և մինչև 15 տարեկանների (Մ15) Եվրոպայի առաջնությունում։



Թիմային հաշվարկում պատանիների հավաքականը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, իսկ Մ15 տարեկանների ընտրանին եզրափակել է 6-րդ տեղը։ Հայ ծանրորդները ընդհանուր առմամբ նվաճել են 26 մեդալ՝ 7 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե։



Պատանիների հավաքականը մրցաշարին նախապատրաստել են ավագ մարզիչ Երվանդ Կիրակոսյանն ու երկրորդ մարզիչ Արսեն Թամրազյանը, իսկ աղջիկների թիմը գլխավորում է Քրիստինե Պետրոսյանը։