Առաջինը հայկական ֆուտբոլի պատմության մեջ․ «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայում է

«Արարատ-Արմենիան» պատմական նվաճում է արձանագրել՝ դառնալով առաջին հայկական ակումբը, որն ապահովել է իր տեղը Եվրոպա լիգայի հիմնական փուլում։



Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպմանը Հայաստանի չեմպիոնը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 1:0 հաշվով առավելության է հասել ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» նկատմամբ։ Հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակ է դարձել բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման։



Սա «Արարատ-Արմենիայի» առաջին ուղեգիրն է եվրագավաթների հիմնական փուլ, որի վիճակահանությունը նախատեսված է օգոստոսի 28-ին։



Անդրադառնալով այս պատմական հաջողությանը՝ ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում գրել է․



«Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հաղթում է և դուրս գալիս Եվրոպա լիգայի հիմնական փուլ: Շնորհավորում եմ։


Եվրագավաթային աշունը կլինի նաև Երևանում»։