Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը». Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով, որ Շինարարների փողոցում ապամոնտաժվել են համայնքային հողի վրա տարիներ շարունակ տեղակայված ինքնակամ շինությունները։
Քաղաքապետը նշել է, որ տարածքը բարեկարգվելու է և վերադարձվի երևանցիներին:
Երևանում հանրային տարածքների ազատման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են: