Apple-ն արդեն ուղարկել է իր առաջիկա միջոցառման հրավերները, որի ընթացքում՝ սեպտեմբերի 9-ին, կներկայացնի իր նոր սերնդի սմարթֆոնները։
Ակնկալվում է, որ շնորհանդեսին ընկերությունը ցուցադրելու է iPhone 18 շարքը, այդ թվում՝ iPhone 18 Pro և Pro Max մոդելները։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ դրանք արտաքին դիզայնով շատ նման են լինելու iPhone 17 Pro-ին, սակայն համալրված կլինեն թարմացված տեսախցիկի սենսորներով և նոր գունային երանգներով։
Միջոցառման ամենասպասված նորույթներից մեկը կարող է դառնալ Apple-ի առաջին ծալովի սմարթֆոնը, որը, ըստ որոշ աղբյուրների, ստանալու է iPhone Ultra անվանումը։ Կանխատեսվում է, որ դրա կառուցվածքը կհիշեցնի Samsung Galaxy Z Fold 8-ը։
Բացի այդ, ըստ նախնական տեղեկությունների, Apple-ը պատրաստվում է ներկայացնել նաև Apple Watch Series 12 և Ultra 4 խելացի ժամացույցները, ինչպես նաև վերանայված HomePod Mini-ն։ Նոր սարքավորումների վաճառքը, ամենայն հավանականությամբ, կմեկնարկի սեպտեմբերի վերջին։