ԱՄՆ դեսպանատունը կարևոր մանրամասներ է ներկայացրել L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կարևոր տեղեկություններ է հայտնել L-1A, L-1B և L-2 տեսակի աշխատանքային վիզաների վերաբերյալ․



L-1A վիզա

Նախատեսված է ղեկավարների և գործադիր տնօրենների համար,ովքեր տեղափոխվում են ԱՄՆ-ում տեղակայված գրասենյակ:

Պահանջներ․

Վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա անընդմեջ աշխատանքային փորձ արտերկրում՝ տվյալ ընկերության մայր, դուստր, փոխկապակցված ընկերությունում կամ մասնաճյուղում։

Ղեկավար կամ գործադիր պաշտոն թե՛ արտերկրում, թե՛ ԱՄՆ-ում։

Հովանավորություն գործատուի կողմից (անհատական կամ հաստատված ընդհանրացված Blanket L միջնորդագիր):



L-1B վիզա

Նախատեսված է մասնագիտացված գիտելիքներ ունեցող աշխատողների համար։

Պահանջներ․

Վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա անընդմեջ աշխատանքային փորձ արտերկրում՝ որակավորող մայր, դուստր, փոխկապակցված ընկերությունում կամ մասնաճյուղում։

Մասնագիտացված գիտելիք պահանջող պաշտոն թե՛ արտերկրում, թե՛ ԱՄՆ-ում։

Հովանավորություն գործատուի կողմից։ Ընդհանրացված միջնորդագիր (Blanket L Petition) կարող է ներկայացվել միայն մասնագիտացված գիտելիքով որակավորված աշխատողների համար։



L-2 վիզա

Նախատեսված է L-1 վիզա ստացողների ամուսինների և մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաների համար։

Սա ուղեկցող ընտանիքի անդամների համար նախատեսված տեսակ է և անկախ աշխատանքային վիզա չէ։

L-2 վիզայի դիմորդները, I-94 ձևաթղթում L-2S կարգավիճակ ստանալով, ինքնաբերաբար ձեռք են բերում ԱՄՆ-ում աշխատելու իրավունք։