Կամո Ցուցուլյանը և Արամ Ղազարյանը վերանշանակվել են ՆԳ նախարարի տեղակալների պաշտոններում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՀՀ ոստիկանության պետի-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։


Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ Արամ Ղազարյանը վերանշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։


Որոշումները կայացվել են «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», ինչպես նաև համապատասխանաբար «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքների հիման վրա։