Գարեգին Խաչատրյանը վերանշանակվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գարեգին Խաչատրյանը վերանշանակվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում։