620 զոհ, 2500 անհետ կորած. Նեպալում շարունակվում են ջրհեղեղի հետևանքների վերացման և որոնողական աշխատանքները

Նեպալում տեղի ունեցած աղետաբեր ջրհեղեղի հետևանքով անհետ կորած է համարվում շուրջ 2500 մարդ, որոնցից ավելի քան 2000-ի հետ կապ հաստատել դեռևս չի հաջողվում: Ըստ Աղետների ռիսկի նվազեցման և հետևանքների վերացման ազգային վարչության վերջին տվյալների՝ անհետ կորածներից 517-ը օտարերկրացիներ են։



Աղետի զոհերի թիվն արդեն հասել է 616-ի։ Երկրի ոստիկանության փոխանցմամբ՝ փրկարարներին հաջողվել է տարհանել ու անվտանգ վայր տեղափոխել առնվազն 1545 քաղաքացու, որոնցից շատերը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Փրկարարական աշխատանքների իրականացումն էապես դժվարանում է նոր ջրհեղեղների բարձր վտանգի պատճառով։