Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Թբիլիսյան 14/2 հասցեի դիմաց «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան բախվել է թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին, ինչի հետևանքով վերջինն առաջ շարժվելով՝ հարվածել է մեկ այլ կայանված «Toyota»-ի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նախնական տեղեկություններով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա տեղի է ունեցել ևս մեկ ավտովթար՝ երկու տրանսպորտային միջոցների մասնակցությամբ․ այստեղ նույնպես տուժածներ չկան։
Ականատեսների փոխանցմամբ՝ «Mercedes G»-ն մեկնում էր հարսանեկան արարողության։