2-ամյա երեխան ցած է ընկել 3-րդ հարկի պատուհանից․ նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխա։


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղի բժիշկները կարողացել են անհրաժեշտ առաջին բուժօգնությունը ցուցաբերել փոքրիկին, որից հետո Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխելու նպատակով սանավիացիայի կանչ են գրանցել։ Այժմ բժիշկները սպասում են սանավիացիայի ժամանմանը։


Պարզվել է, որ երեխան 2-ամյա Ն․ Ա․-ն է, ով անզգուշաբար ցած է ընկել 3-րդ հարկի պատուհանից։