Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ խմբեր և Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։
Պարզվել է, որ բախվել են «ՊԱԶ» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաները։ Պատահարի հետևանքով, նախնական տվյալներով, 5 մարդ մահացել է, իսկ 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Դեպքի հանգամանքները պարզվում են։