Պաշտոնական այցով Պրահայում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը

Տեղի է ունեցել պաշտոնական այցով Պրահայում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը:

Հիշեցնենք՝ սա Հայաստանի նախագահի առաջին այցն է Չեխիա՝ ավելի քան 12 տարվա ընթացքում։


Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելի և երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։


Նախատեսվում է Հայաստանի և Չեխիայի նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը։