Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր, ինչպես արդեն հայտնել էինք, Չեխիայի Հանրապետության նախագահի նստավայրում` Պրահայի ամրոցում, տեղի է ունեցել պաշտոնական այցով Պրահայում գտնվող հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։
ՏԿԵՆ-ից հայտնում են, որ հայաստանյան պատվիրակության կազմում է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցել է նաև նախարար Խուդաթյանը։