Խարգ կղզու մոտ ԱՄՆ-ն խոցել է իրանական նավթատարը

Իրանական նավթատարը Պարսից ծոցում գտնվող Խարգ կղզու մոտ խոցվել է ԱՄՆ ուժերի արձակած չորս հրթիռով։


Այս մասին հայտնել է իրանական Tasnim գործակալությունը։

Նավթատարը գտնվել է Խարգ կղզու մոտակայքում գտնվող խարսխակայանում։ Տեղական աղբյուրների տվյալներով՝ հարվածի հետևանքով տուժածներ չկան, իսկ անձնակազմի անդամները տարհանվում են նավից։


Համապատասխան մարմինները պարզում են նավթատարին պատճառված վնասի չափն ու միջադեպի հանգամանքները։