«Լուկաշենկոն Բելառուսը վերածել է պլացդարմի՝ ռուսական պատերազմի համար». Կայա Կալաս

«Լուկաշենկոն Բելառուսը վերածել է պլացդարմի՝ ռուսական պատերազմի համար»: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:


Եվրադիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Լուկաշենկոյի ռեժիմը նաև սպառնում է իր եվրոպացի հարևաններին: «Նրա ռեժիմը նաև սպառնում է իր եվրոպացի հարևաններին և անօրինական միգրացիան օգտագործում է որպես զենք նրանց դեմ»,- հավելել է Կալասը: