ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը։ Այս մասին
թվիթերի իր միկրոբլոգում գրել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:
«Ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը մեր գործընկեր երկրում՝ Հայաստանում: Կարևոր է խուսափել արտահայտություններից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման:
Ցանկացած քաղաքական տարաձայնություններ պետք է լուծվեն խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով՝ համաձայն Հայաստանի Սահմանադրության», - գրել է նա: