«Գերմանիայի պոպուլիստական​​կուսակցության համար հաղթական գիշեր էր». Թրամփը՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության մասին

Գերմանիայում պոպուլիստները սկսել են ուժեղանալ ներկայիս կառավարության կողմից ընդունված միգրացիոն «սարսափելի» օրենքների պատճառով։ Այս մասին Truth Social-ի իր օգտահաշվում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։


Ամերիկացի առաջնորդը մեկնաբանել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում խորհրդարանական ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հաղթանակը։


«Գերմանիայի պոպուլիստական ​​կուսակցության համար հաղթական գիշեր էր։ Այնտեղ վերջապես հոգնել են բացարձակապես սարսափելի միգրացիոն կանոններից և նորմերից, ինչն այդքան լուրջ վնաս է հասցրել Գերմանիային», - նշել է Սպիտակ տան ղեկավարը։


Նրա խոսքով՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ներկայումս «վերելքի մեջ է»։ Թրամփը վստահություն է հայտնել, որ գերմանացիները «այլևս չեն հաշտվի» ընթացիկ իրավիճակի հետ։