Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16:06-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճանփեզրին գտնվող վաճառքի տաղավարին, այնուհետև ծառերին․ կա մեկ տուժած և չորս զոհ։
Փրկարարները հոսանքազրկել են մեքենան, փակել գազի բալոնի փականը և քաղաքացիների դիերը մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային․ տեղազննման արդյունքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։