Վարչապետը արձանագրեց, որ Հայաստանի պետական ինստիտուտները կարողացել են կանխել պետության զավթումը․ Էլլեն Հոխիկյան

Քաղաքագետ Էլլեն հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

Ընտրությունները հերթական խոշոր հետընթացն էին ռուսական ժողովրդավարության համար ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Փաշինյանի ելույթի ամենաուշագրավ և, թերևս, ամենաքաղաքական հատվածներից մեկը վերաբերում էր Հայաստանի 2026 թվականի ընտրություններին և, նրա ձևակերպմամբ, «պետության զավթման» ծրագրին։

 

ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ընտրություններն անցել են «առանձնահատուկ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտությունների պայմաններում», և որ արտաքին ու ներքին մի շարք ուժեր մշակել և իրագործել էին պետության զավթման ծրագիր՝ զանգվածային ապատեղեկատվության, հիբրիդային գործիքների և, նրա պնդմամբ, նաև զանգվածային ընտրակաշառքի կիրառմամբ։

 

Վարչապետը արձանագրեց, որ Հայաստանի պետական ինստիտուտները կարողացել են դիմակայել այդ փորձին և կանխել պետության զավթումը՝ հնարավորություն տալով քաղաքացիներին ազատ արտահայտել իրենց կամքը։

 

Սա թերևս կարելի է հստակ քաղաքական մեսիջ համարել` Մոսկվային․ Հայաստանի իշխանությունը բացահայտ ցույց է տալիս, որ արտաքին միջամտության և իշխանության փոփոխության փորձերը դիտարկում է որպես ազգային անվտանգության և պետականության դեմ ուղղված սպառնալիք։

 

Ավելին` Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում և բնականաբար փոխվելու են՝ ընդգծելով, որ Հայաստանի ցանկությունն է այդ հարաբերությունները զարգացնել բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա։

 

Ելույթի մնացած շեշտադրումները՝

 

Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթաց,

 

Գերիների վերադարձ

 

Խաղաղության համաձայնագրի ստորագրում և վավերացում,

 

TRIPP-ի իրականացում, տարածաշրջանային հաղորդակցությունների բացում, Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականություն և

🔹Հարաբերությունների խորացում ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի և այլ գործընկերների հետ, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների «տրանսֆորմացիան»։