Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բայրամովի խոսքով՝ Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովից հետո խաղաղության օրակարգն արդեն սկսել է կոնկրետ տնտեսական արդյունքներ ապահովել։
Այս համատեքստում Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է տարանցիկ սահմանափակումների միակողմանի վերացումը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առանձին ոլորտներում երկկողմ առևտրի մեկնարկը։
Բայրամովը միաժամանակ ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը մնացած խոչընդոտների վերացման կարևորությունը։