Արարատ Միրզոյանը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն անդրադարձել են ԼՂ-ից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Բարհամ Սալիհի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից;

Քննարկվել է Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մանդատի մեջ մտնող հարցերի շրջանակներում փոխգործակցությունը:

Անդրադարձ է կատարվել Ղարաբաղից տեղահանված փախստականների երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերին։ 

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների շուրջ: