Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնաբանել է Թուրքիայի հետ ռազմական հակամարտության հնարավորությունը՝ հայտարարելով, որ Իսրայելն արդեն միջոցներ է ձեռնարկել Սիրիայում թուրքական ռազմական ներկայության ընդլայնումը կանխելու համար։
C14
News-ի տվյալներով՝ Անկարան ծրագրել է ամրապնդվել սիրիական ավիաբազաներից մեկում,
սակայն Իսրայելը խափանել է այդ ծրագրերը։
Նեթանյահուն
հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ ուղիղ բախումից կհաջողվի խուսափել՝ ընդգծելով,
որ ջանքեր է ներդնում դրա համար։ Միաժամանակ նա ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ
Թրամփի հետ տարաձայնությունների առկայությունը Թուրքիայի ղեկավարության հարցում։
Ավելի
վաղ Նեթանյահուն ներկայացրել էր Իսրայելի անվտանգության նոր դոկտրինա, որը նախատեսում
է զսպման քաղաքականությունից անցում դեպի սպառնալիքների ակտիվ կանխարգելում, այդ
թվում՝ կանխարգելիչ գործողությունների միջոցով։
Չնայած
փաստաթղթում Թուրքիան ուղղակիորեն չի հիշատակվում, Սիրիայում Իսրայելի
գործողությունները համապատասխանում են նոր ռազմավարության դրույթներին։