ԱՄՆ-ում Կալիֆոռնիայի բնակիչ ավելի քան 20 օտարերկրացու են ձերբակալել ընտրություններում ապօրինի քվեարկելու մեղադրանքով

Ֆեդերալ իշխանությունները Կալիֆոռնիայում ձերբակալել են ավելի քան երկու տասնյակ օտարերկրացիների, որոնք կասկածվում են ընտրություններում ապօրինի գրանցվելու և քվեարկելու մեջ, հայտնում է Associated Press-ը։


 «Protect the Vote» (Պաշտպանիր քվեն) գործողությանը մասնակցել են նահանգի բոլոր չորս ֆեդերալ դատախազությունները։ ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ բոլոր ձերբակալվածները մշտական բնակվողներ են՝ առանց քաղաքացիության և քվեարկելու իրավունքի։ Նրանց մեղադրվում է հպատակագրման (նատուրալիզացիայի) հայտերում կեղծ ցուցմունքներ տալու և ընտրողների գրանցման կեղծ դիմումներներ ներկայացնելու մեջ։


Ձերբակալվածների թվում է Բելիզում ծնված 72-ամյա մի տղամարդ, ում մեղադրում են չորս ընտրություններում ապօրինի քվեարկելու մեջ։ Լոս Անջելեսի շրջանի Քոմերս քաղաքում գտնվող նրա տուն են ժամանել տասնյակ զինված գործակալներ, և տղամարդուն ձեռնաշղթաներով դուրս են բերել հենց գիշերազգեստով։ Լոս Անջելեսի գլխավոր ֆեդերալ դատախազ Բիլլ Էսսայլին լրագրողներին հայտնել է․ «Եթե մեզ մոտ քվեարկում են ոչ քաղաքացիները, դա արժեզրկում է ԱՄՆ քաղաքացիների քվեները»։