Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի Պետական Դումա է ներկայացվել օրինագիծ, որով առաջարկվում է Սանկտ Պետերբուրգին և Վոլգոգրադին վերադարձնել Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի անվանումները։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով խորհրդարանի ստորին պալատի փաստաթղթերի էլեկտրոնային բազային։
Օրինագծի տեքստի համաձայն՝ Սանկտ Պետերբուրգը և Վոլգոգրադը պետք է վերանվանվեն Լենինգրադ և Ստալինգրադ՝ դաշնային օրենքի պաշտոնական ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում։
Տեքստում նշվում է, որ անվանափոխության դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց նախկինում տրված բոլոր փաստաթղթերը (անձնագրեր, վկայականներ) ավտոմատ կերպով կպահպանեն իրավական ուժը և կփոփոխվեն աստիճանաբար։