Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի մասին

ՆԳ նախարարությունն արձագանքել է Երևանի ավտոբուսներից մեկում տեղի ունեցած միջադեպին։


Ինչպես «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՆԳՆ-ից, համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում առերևույթ հանցագործության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Ձեռնարկվում են միջոցառումներ տեսանյութում երևացող անձին հայտնաբերելու ուղղությամբ: