Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, սակայն քաղաքական զիջումների չի գնա»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ Ռուսաստանը պետք է ապավինի միայն սեփական ուժերին։ Լավրովն ընդգծել է նաև, որ Մոսկվան Վաշինգտոնից ոչ մի հրաշք չի սպասում․ «ԱՄՆ-ն լավագույն դեպքում կմնա մրցակից»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նշենք, որ սպասվում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցը Ռուսաստան։