Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը սոցիալական ցանցի իր էջում գրել է.
«Ֆեյսբուքյան լայքի համար համայնքապետրանի աշխատակցին աշխատանքից հեռացրած նախկին համայնքապետի կարապետյանական պատգամավոր որդին այսօր պնդում էր, թե բուժքրոջը հիվանդանոցից հեռացրել են իրենց սատարելու համար։
Տարածվեց հիվանդանոցի տնօրենի պարզաբանումը, որում ասվում էր՝ բուժքույրը բացակայել է, աշխտանքի հաճախելու գրանցամատյանում չի ստորագրել, իր փոխարեն ստորագրել է նրա հարսը։
Կարապետյանական պրոպագանդայի առաջամարտիկ լրատվականը ռեպորտաժ է պատրաստել, որում մեր սիրելի բուժքույրն ասում է, որ ինքը չի բացակայել, աշխատանքի է եկել, բայց ուղղակի իր փոխարեն հարսն է պարբերաբար ստորագրել։
Լու՞րջ։ Ինքը եկել է գործի, բայց իր փոխարեն հարսն է ստորագրե՞լ։
Անբեկանելի տրամաբանություն։ Վստահ եմ՝ սցենարն անձամբ Սամվել Կարապետյանն է գրել»,- գրել է Վահագն Ալեքսանյանը:։