Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իտալիայի կառավարությունը 500 զինվորական է ուղարկում Միլան, որը վերջին շաբաթներին դարձել է երկրում բողոքի ալիքի էպիկենտրոնը։ Փոխվարչապետ Անտոնիո Տայանին խոստացել է «պետության կողմից կոշտ միջոցներ» ձեռնարկել։
Միլան ուղարկվող զինծառայողներին կտրվեն նաև դատական ոստիկանության լիազորություններ, ինչը նրանց հնարավորություն կտա ոչ միայն անձը հաստատելու նպատակով ձերբակալումներ իրականացնել, այլև քննել հանցագործությունները։