ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև եռակողմ հանդիպման հնարավորությանը՝ ընդգծելով երեք երկրների ղեկավարների միջև ուղիղ երկխոսության կարևորությունը։
Ռուբիոյի խոսքով՝ աշխարհի երեք խոշոր միջուկային տերությունների ղեկավարների միջև քննարկումները կարող են նպաստել միջազգային կարևոր հարցերի, այդ թվում՝ սպառազինությունների վերահսկման շուրջ երկխոսությանը։
«Զարմանալի չէ, որ աշխարհի երեք ամենահզոր՝ միջուկային զենք ունեցող պետությունների ղեկավարները պետք է խոսեն միմյանց հետ։ Սա հնարավորություն է, և նախագահը ազդարարել է իր պատրաստակամությունը՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի միջև ղեկավարների մակարդակով բովանդակալից քննարկում անցկացնելու վերաբերյալ, օրինակ՝ սպառազինությունների վերահսկման հարցի շուրջ։ Դա շատ դրական զարգացում կլիներ աշխարհի համար»,- Հնդկաստան կատարած այցի ընթացքում լրագրողներին ասել է Ռուբիոն։