Ռուսաստանն ու ԱՄՆ-ը շարունակում են մնալ համակարգային հակառակորդներ. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը շարունակում են մնալ համակարգային հակառակորդներ՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրեհեմի օրենքի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու որոշմանը։


Մեդվեդևը նշել է, որ այդ որոշումը որոշակի համարձակություն է պահանջել՝ հաշվի առնելով ԱՄՆ Կոնգրեսի առաջիկա ընտրությունները։ Նրա գնահատմամբ՝ Թրամփի քայլերը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքը, կարող են քաղաքական շահաբաժիններ ապահովել ամերիկյան նախագահի համար։


«Գրեհեմի ահաբեկչական օրենքը ամերիկյան էլիտայի կողմից իրականացվող համակարգային հակառուսական գործողություն է, որը նախատեսված է տասնամյակներ շարունակ գործելու համար։ Շատ հնարավոր է, որ մեր թոռները ևս ապրեն դրա կիրառման պայմաններում, ինչպես եղավ հայտնի Ջեքսոն-Վենիկի օրենքի դեպքում, որը գործում էր գրեթե 40 տարի»,- ասել է Մեդվեդևը։