Քաղաքացիակենտրոն լրատվություն
Աշխարհի ամենամեծ ուղևորատար ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել Մոսկվայում:
Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, Դուբայից «Դոմոդեդովո» ուղևորվող Airbus A380 ինքնաթիռը պտտվում է Պենզայի մարզի երկնքում։
Նշենք, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում ուկրաինական բանակը ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Մոսկվայի օդանավակայաններին։ Արդյունքում Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») ամբողջությամբ փակել է Մոսկվայի օդային տարածքը։ Բոլոր օդանավակայաններում մտցվել են ինքնաթիռների թռիչքի և վայրէջքի սահմանափակումներ։